Դատավոր Բորիս Բախշիյանը կշարունակի մնալ կալանավորված
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կշարունակի մնալ կալանավորված։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, մերժել է Բախշիյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքները։
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Լրագրողների հետ զրույցում դատավոր Բախշիյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները զուտ, բացառապես, ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Երեմ Սարգսյան. Բախշիյանն արդեն 44 օր է գտնվում է կալանքի տակ։ Ինչի՞ համար
- Դատախազությունն ամեն գնով փորձում է դատավոր Բախշիյանին պահել կալանքի տակ. Պաշտպան
- Արդեն իսկ կռահել էինք, որ Բորիս Բախշիյանի գործը մակագրվելու է դատավոր Տիգրան Սիմոնյանին. Փաստաբան
- Դատավոր Բորիս Բախշիյանը կմնա կալանավորված. պաշտպան
- Կոպիտ կերպով խախտվում է դատավոր Բորիս Բախշիյանի կրթության իրավունքը. պաշտպան
- Խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները. ՄԻՊ
- Արթուր Սարգսյան. Եթե դատավոր Բախշիյանը կալանավորված է, ինչո՞ւ է ազատության մեջ Արմեն Դանիելյանը
- Պաշտպան. Բախշիյանի կալանավորումից հետո միգուցե դատավորն Առուշանյանին ազատ արձակելու համարձակություն չունենա
- Առավել քստմնելի դատական ակտ կալանավորման մասին դեռ չեմ հանդիպել. Արա Ղազարյանը՝ դատավոր Բախշիյանի կալանավորման մասին