Այս դեպքում պետք է պետությունը ցույց տա, որ ինքը պետություն է և ուժեղացնի սահմանի բնակավայրերը. Գեղամ Նազարյան
«Ես նիստը նախագահողին կոչ եմ անում, որ այլևս թույլ չտրվի, որ ԱԺ-ում անհարկի կամ հարկի ձայն բարձարցնեն, սպառնան, մատ թափ տան, սպառնան՝ մուրճ թափ տալով, այստեղ այդ տեղը չէ»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Պատգամավորը հարցրեց, թե գործադիրում ընդհանրապես դիտարկել է Հայաստանի այն բնակավայրերի խնդիրը, որոնք գտնվում են ՀՀ-ի անմիջական սահմանին, մասնավորապես՝ տեղի բնակիչների բնակարանային խնդիրները:
Նրա խոսքով՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղում այս պահի դրությամբ 15-20 երիատասարդ ընտանիք բնակարանային խնդիրներ ունեն:
«Կառավարությունը քննարկե՞լ է սահմանամերձ գյուղում մատչելի գներով քոթեջներ կառուցելու հարցը, որ բնակիչները կարողնան ապրել գյուղերում և պաշտպանել սահմանները»,-հարցրեց պատգամավորը և հավելեց. «Ես հասկանում եմ, որ այն լրաուցիչ ֆինանսական բեռ է, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես այլ՝ անհարկի տեղերում վարկեր են ձեռք բերում, ծախսեր արվում, բայց իմ բարձրացրած հարցն առաջնային պետք է դիտարկվի»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ պատրաստ են հադիպել Գեղամ Նազարյանի հետ՝ դիտարկելու բոլոր հնարավոր տարբերակները և հավելեց, որ կա 2020-2023 թվականին երեխա ունեցող ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագիր, որին կարող են դիմել նաև սահմանամերձ գյուղերի բնակիչները:
«Հարցը վերաբերում է սահմանամերձ գյուղերի բնակիչների խնդիրն, մարդիկ նորմալ, արժանապատիվ ապրելու խնդիր ունեն, այս դեպքում պետք է պետությունը ցույց տա, որ ինքը պետություն է և ուժեղացնի սահմանի բնակավայրերը»,-արձագանքեց Գեղամ Նազարյանը և հայտարարեց, որ ինքն ընդամենը հետաքրքրվում է, թե կառավարությունը քննարկել է սահմանամերձ բնակավայրերում փոքր բնակարաններ կառուցելու հարց, գյուղացուն հնարավորություն տալով դրա արժեքը փակել 15-20 տարվա ընթացքում:
Նարեկ Մկրտչյանը պատասխանեց, որ կառավարությունում սահմանամերձ բնակավայերի խնդիրները լուծելու ծրագրեր քննարկվում են և պատրաստվում են նաև պատգամավորի բարձրացրած հարցը քննարկել, ուստի հրավիրում է պատգամավորին իր առաջարկները ներկայացնելու և միասին լավ լուծումներ գտնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն քննարկում է «Երևանի ավտոբուսների ծրագրի» շրջանակներում 20 մլն եվրո վարկ վերցնելու համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան