Եվրո Մ-19՝ Պորտուգալիա - Հայաստան․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մարտի 23-ին Անգլիայում կմեկնարկի Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ փուլի մրցաշարում։
Առաջին տուրում Հայաստանի թիմը կմրցի պորտուգալացիների հետ, որոնք ըստ բուքմեյքերների կանխատեսման՝ ֆավորիտներն են։ Պորտուգալիայի թիմի հաղթանակի գործակիցը 1․10 է։ Հայաստանի թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 25․00, ոչ ոքի արդյունքինը՝ 8․00 գործակցով։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։ Խմբում ընդգրկված են նաեւ Անգլիայի եւ Իռլանդիայի հավաքականները։
Հայաստանի թիմը Անգլիա է մեկնել հետևյալ կազմով․
Դարպասապահներ
Ռաֆայել Մանասյան - ԲԿՄԱ
Անդրանիկ Մարտիրոսյան - ԲԿՄԱ
Պաշտպաններ
Գոռ Առաքելյան - ԲԿՄԱ
Հովհաննես Գևորգյան - ԲԿՄԱ
Յուրի Մարտիրոսյան - ԲԿՄԱ
Դավիթ Սարգսյան - ԲԿՄԱ
Ռուբեն Աբրահամյան - ԲԿՄԱ
Էրիկ Սմբատյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Դավթյան - «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Նարեկ Մանուկյան - «Կալուգա» (Ռուսաստան)
Էդգար Փիլոյան - «Վիստա Գելենջիկ» (Ռուսաստան)
Տիգրան Սարգսյան - ԲԿՄԱ
Հարություն Ասատրյան - ԲԿՄԱ
Սպարտակ Հայրապետյան - ԲԿՄԱ
Վահրամ Մասխուդյան - ԲԿՄԱ
Վլադիմիր Մուրադյան - ԲԿՄԱ
Համլետ Մինասյան - ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան «Ուրարտու»
Հարձակվողներ
Լևոն Վարդանյան - «Փյունիկ»
Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ
--
Հայաստանի Մ-19 հավաքականի հանդիպումների խաղացանկը․
Մարտի 23, «Ս․ Ջորջ Պարկ», Բարթոն-ափոն-Թրենթ
Պորտուգալիա - Հայաստան
Մարտի 26, «Նյու Յորք» մարզադաշտ, Ռոթերհեմ
Անգլիա - Հայաստան
Մարտի 29, «Ս․ Ջորջ Պարկ», Բարթոն-ափոն-Թրենթ
Հայաստան - Իռլանդիա