Երևանում նախատեսված Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը հետաձգվում է
Երևանում ապրիլի 1-3-ը նախատեսված Կիոկուշին կարատեի «Եվրոպայի առաջնությունը» հետաձգվում է։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայից։
«Աշխարհում տիրող պատերազմական դրությամբ պայմանավորված՝ բազմաթիվ եվրոպական երկրներ, որոնք մինչ այդ հայտ էին ներկայացրել մեր ֆեդերացիային՝ ապրիլի 1-3-ը կայանալիք «Եվրոպայի առաջնությանը» մասնակցելու համար, պատերազմական ժամանակահատվածում հետ վերցրեցին իրենց մասնակցության հայտերը, քանի որ պետական մակարդակով իրենց արգելել է մասնակցել միջոցառմանը՝ ի նշան ՌԴ-ի հանդեպ բոյկոտի»,-մանրամասնում են ֆեդերացիայից։
Սակայն կան նաև որոշ երկրների պատվիրակություններ, ինչպես նաև անհատներ, որոնք վաղօրոք գնել էին տոմսերը և պետք է ժամանեն Երևան։
ՀԿԿՖ-ն որոշում է կայացրել՝ հետաձգել մեծամասշտաբ «Եվրոպայի առաջնությունը»՝ սպասելով պատերազմական դրության հանգուցալուծմանը, մնացած երկրներից ժամանող մարզիկների և հայ մարզիկների մասնակցությամբ ապրիլի 2-ին հավուր պատշաճի անցկացնել Կիոկուշին կարատեի «Գրանդ Պրի» առաջնությունը «Միկա» մարզադահլիճում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին