Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ «Ձեզ ո՞վ է ասում գնաճ ճնշեք»
«Ձեր կառավարության նախընտրական ծրագրով սահմանել եք թիրախ, որ մինչև 2026 թվականը միջին կենսաթոշակը դառնալու է նվազագույն սպառողական զաբյուղի արժեքի չափ, հասկանալի է որ այդ հավակնոտ թիրախը դրվել է նախընտարական փուլում»,-կառավարության հետ հարցուպատասխանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և բացատրեց, որ դրանով կառավարոթյուն ասում է, որ կենսաթոշակների չափն ավելի արագ է աճելու, քան գները, բայց 2020 և 2021 թվականներին ճիշտ հակառակն է տեղի ունեցել, որը շարունակվում է նաև 2022 թվականին:
Պատգամավորի խոսքով՝ վերջին երկու տարիներին կենսաթոշակի միջին չափը շատ չնչին աճ է գրանցել, բայց մի քանի անգամ աճել են միջին գները և մի քանի տասնյակ անգամ՝ կենսաապահովման զամբյուղի մեջ եղած առաջին անհրաժեշտության ապրանքների գները:
Թադևոս Ավետիսյանը աշխատանքի և սոցիալալական հացերի նախարարից հետաքրրքվեց, թե որպես ոլորտի պատասխանատում մշակո՞ւմ է ծրագրեր զբաղվածության խթանման և սոցիալական վճարների նվազագույն, բազային չափերի և նվազագույն աշխատավարձի բարձրացման ուղղությամբ
«ՀՀ-ն աշխարհից կտրված չէ, մենք չենք գտնվում քարանձավում և մի շարք թելերով փոխկապակցված ենք համաշխարհային զարգացումների հետ»,-պատասխանեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Վկայակոչելով ԿԲ-ին՝ նա հաստատեց որ գնաճային ճնշումները կան, կլինեն, բայց դրանք պայմանավորված չեն միայն Հայաստանի ներքին գործոններով:
Մկրտչյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ երկրների շարքում հայաստանը ամենաքիչ գնաճ ունեցող երկիրն է:
«Այո կառավարությունը մտածում է և յուրաքանչյուր նոր քաղաքականություն, որը կբերի սոցիալական վճարների բարձրացման, պետք է բխի մեր երկրի ֆինանսատնտեսական և մակրոտնտեսական ցուցանիշներից, հետևաբար նախարարությունը գնաճը ճնշելու ուղիղ գործիքակազմ չունի և յուրաքանչյուր նոր քաղաքկանություն մշակելիս պետք է հոլիստիկ քննարկում կազմակերպի Ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ»,-հայտարարեց նախարարը:
Նկատելով որ նախարարի պատասխանն իր հարցին չէր վերաբերում՝ Թադևոս Ավետիսյանն ասաց .«Կարծես ոչ թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, այլ ֆինանսների նախարարը կամ ԿԲ նախագահն էր պատասխանում հարցիս: Ձեզ ո՞վ է ասում գնաճ ճնշեք, այն կա և ԿԲ-ն լավ-վատ պայքարում է դրա դեմ»:
Ընդդիմադիր պատգամավորը կրկնեց հարցը, որ կառավարության ծրագրով առաջանցիկ պետք է աճեն նպաստները, կենսաթոշակները քան գները, ինչը չի ապահովվում:
«Դուք անընդհատ քննարկում եք, մարդիկ ամեն օր խանութ են մտնում ու միայնակ թոշակառուն, աղքատ ընտանիքի երեխայի ծնողը ամեն ամսի ավելի քիչ առևտուր է կարողանում անել քան նախորդ ամիս: Արագ միջոցառումներ են պետք»,-հայտարարեց պատգամավորը և հավելեց, որ ՌԴ-ն թե՛ հունվարի 1-ին է բարձրացրել թոշակներըը, թե՛ հիմա է բարձրացնում սոցիալական վճարները:
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ Հայաստանում էլ են բարձրացումներ արել, բայց կրկին կարևորեց հարցի միջգերատեսչական քննարկումները:
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյանը վեր բարձրացրեց Փաշինյանի լուսանկարը, որ Անդրեասյանը հարցին ազնիվ պատասխանի
- Այս դեպքում պետք է պետությունը ցույց տա, որ ինքը պետություն է և ուժեղացնի սահմանի բնակավայրերը. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան