Մամիջանյանը վեր բարձրացրեց Փաշինյանի լուսանկարը, որ Անդրեասյանը հարցին ազնիվ պատասխանի
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը խորհրդարանում հարց ուղղեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և Քրեական դատավարության օրենսգրքում կատարած փոփոխություններն ու լրացումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հնչեցրած գնահատականը, ապա հետաքրքրվեց Անդրեասյանից, երբ վերջինը ներկայացնում էր այդ օրինագիծը, իրապես սպասո՞ւմ էր դրական արձագանքների։
«Ի միջի այլոց, պարոն Անդրեասյանը, հաշվի առնելով Ձեր նախասիրությունները՝ ես կարող եմ Նիկոլ Փաշինյանի նկարն այսպես պահել, որ անաչառ ու ազնիվ պատասխանեց»,-հարցը ձևակերպելուց հետո հայտարարեց Մամիջանյանն ու վեր բարձրացրեց իր հեռախոսը, որի էկրանին ժպտացող Նիկոլ Փաշինյանն էր։
Ընդդիմադիր պատգամավորը, վկայակոչելով Անդրեասյանի հարցազրույցը, նկատեց, ըստ դրա, միայն Փաշինյանի նկարին նայելով է նախարարն անաչառ ու ազնիվ։
«Պարոն Մամիջանյանի հնարամաիտ ու ուրախ հարցին կպատասախանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը»,-ասաց ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը։
Կարեն Անդրեասյանն ասաց, որ նախագիծը նպատակ ունի դատական համակարգից հեռացնել քաղբանտարկյալներին դատած դատավորներին։
«Ձեր հեգնանքները, ձեր արշինով մյուսներին չափելը չի օգնի կասեցնել այս գործընթացը»,-ասաց Անդրեասյանը։
Արձագանքելով Անդրեասյանի հայտարարությանը՝ Մամիջանյանը նախագիծը որակեց վենդետա։
«Սա վենդետա չէ, արդարության վերականգնում է»,-ասաց Անդրեասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ա. Ազարյանը ԲԴԽ-ին առաջարկում է բարձրացնել Կարեն Անդրեասյանին պատասխանատվության ենթարկելու հարցը
- Դավիթ Հարությունյան. Ընդունված օրենքը չեզոքացրել, վերացրել է դատավորների անկախության սահմանադրական երաշխիքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան