ՍԱՏՄ-ն մշտադիտարկում է սկսել բոլոր սպանդանոցներում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ մարտի 21-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ անասնահամաճարակային մշտադիտարկում կիրականացվի Հայաստանում գործող բոլոր սպանդանոցներում:
Մշտադիտարկումը կանցկացվի հետևյալ հարցերի շրջանակներում`
• սպանդանոցներ մորթի բերվող գյուղատնտեսական կենդանիներին ուղեկցող Ձև N 1 անասնաբուժական վկայականի առկայությունը (տրվում է անասնաբույժի կողմից ի վկայություն, որ կենդանին առողջ է),
• կենդանական ծագման մթերքի և հումքի պահման համար սառցախցիկներով ապահովվածությունն ու դրանց սանիտարահիգիենիկ վիճակը,
• սպանդանոցի տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը:
Մշտադիտարկման արդյունքները կհրապարակվեն:
Հարակից հրապարակումներ`
- Բակային մորթը շարունակվում է. Սպանդանոցների տերերը խնդրին լուծում են պահանջում
- ՍԱՏՄ աշխատակիցները ոչ սպանդանոցային ծագման միս են փնտրում ու գտնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան