1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանման համար չվճարել պետական տուրք․ Քերոբյան
ԱԺ-ում քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ փոփոխություններ կատարելը պայմանավորած է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ։
«Սույն նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները:
Նաև այս փոփոխությունները ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը»,- ասաց նա։
Վ.Քերոբյանի ներկայացմամբ, առաջարկվող փոփոխություններն ուղղված են մրցակցային միջավայրի բարելավմանը մասնավորապես վերոնշյալ իրավակարգավորման շրջանակներում տնտեսվարողները ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ, կարծում է, կհանգեցնի նշված շուկաներում մատկարարների քանակի և, իհարկե, առևտրի ավելացմանը։
«Նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզացմանը, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական և վարչարարական ծախսերի կրճատմանը»,- ասաց Քերոբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում