Վայրի կենդանիների օգտագործումը կրկեսում կարգելվի
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 60 կողմ, 27 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծով, ի թիվս մի շարք այլ փոփոխությունների, սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները