Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ձերբակալվածներին
Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ձերբակալվածների փոխանակում, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Միևնույն ժամանակ ՌԴ ՊՆ-ն ամեն օր կազմակերպում է մարդասիրական միջանցքներ և խաղաղ բնակիչների տարհանում բնակավայրերից»,- ասել է Զախարովան ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանությունում։
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև արդեն իրականացվել է ձերբակալվածների երկու փոխանակում։
«Սակայն ԵՄ-ն ոչ մի կերպ չի ազդում Կիևի վրա, որպեսզի ուկրաինացի ազգայնականները չթաքնվեն խաղաղ քաղաքացիների հետևում՝ որպես «մարդկային վահան» և չարգելափակեն նրանց մուտքը դեպի Ռուսաստան»,- ասվում է ԱԳՆ կայքի մեկնաբանության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան