ՌԴ-ում ժամանակավոր ապաստան են ստացել Դոնեցկի, Լուգանսկի և Ուկրաինայի ավելի քան 1,2 հազար բնակիչ
Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Ուկրաինայի ավելի քան 1,2 հազար բնակիչ մեկ ամսվա ընթացքում ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանի տարածքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից՝ գործակալության համապատասխան հարցմանն ի պատասխան։
«2022 թվականի փետրվարի 18-ից մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության տարածքում ժամանակավոր ապաստան է խնդրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների և Ուկրաինայի 1515 քաղաքացի, 1204-ին ժամանակավոր ապաստան է տրվել»,- ասել են ՆԳՆ-ից։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել են նախարարությունից, ժամանակավոր ապաստան ստացած առավել մեծ թվով մարդիկ գտնվում են Պենզայի (149 մարդ) և Նիժնի Նովգորոդի (130 մարդ) շրջաններում, ինչպես նաև Լիպեցկում (91 մարդ): Ռյազանում ապաստան է ստացել 85 մարդ, Ռոստովի շրջանում՝ 78 մարդ, բացի այդ ապաստան են ստացել Ղրիմի (77 մարդ), Ուլյանովսկի (77 մարդ), Կուրսկի (59 մարդ), Տուլայի (52 մարդ) և Սամարայի (43 մարդ) շրջաններում։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ապաստանի իրավունք ստանալու համար Միգրացիոն ծառայություն է դիմել Ուկրաինայի 8 քաղաքացի
- Ուկրաինայից ավելի քան 2 միլիոն մարդ է հեռացել
- Ռումինիան ավելի քան 10 միլիոն եվրո է ծախսել Ուկրաինայից փախստականներ ընդունելու համար
- Ուկրաինայում հայ համայնքը ապաստան է գտնում հայկական եկեղեցիներում. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է