2021թ.-ին Հայաստանում հայտնաբերվել է ակտիվ տուբերկուլոզի 426 դեպք. Նաիրա Խաչատրյան
«Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա՝ մարտի 24-ին նվիրված մեր միջոցառումները սկսվելու են մարզերում սկրինինգային հետազոտություններով, որոնք ուղղված են այդ հիվանդության ակտիվ և վաղ ձևերի հայտնաբերմանը»,- «Արմենպրես» մամուլի ակումբում հայտնեց առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը և պարզաբանեց, որ այցելելու են Սյունիքի մարզ, մասնավորապես՝ Գորիսի ՔԿՀ:
Բժիշկը տեղեկացրեց, որ Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է արդեն 100 տարի և կապված է Ռոբերտ Կոխի կողմից տուբերկուլոզային ցուպիկի հայտնաբերման հետ:
«Հիմնական ցուցանիշը որով գնահաատվում է տուբերկուլոզի իրավիճակը, համաճարակաբանությունը՝ հիվանդացությունն է, որը վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում նվազել է 4.4 անգամ»,- ասաց Նաիրա Խաչատրյանը և հավելեց. «2011 թվականին հիվանդացության ցուցանիշը 56.2 էր՝ 100 000 բնակչի հաշվարկով, իսկ 2021-ին՝ արդեն 13.4, ինչը մեծ ձեռքբերում է համարվում»:
Նրա խոսքով՝ 2021թ-ին Հայաստանում հայտնաբերվել է ակտիվ տուբերկուլոզի 426 դեպք, որից 369-ը նոր դեպքեր էին, իսկ 57-ը՝ կրկնահիվանցավածներ:
Ըստ Նաիրա Խաչատրյանի՝ կրկնահիվանդները նախկինում արդեն հիվանդացել էին տուբերկուլոզով և բուժվել էին, սակայն որոշ ժամանակ անց հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել, կամ էլ նրանք նորից էին վարակվել:
Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ 2020 թ-ին Հայաստանում ակտիվ տուբերկուլոզի դեպքերը 444 են եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան