«Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակը նվիրված է Վաչագան Մանուկյանի հիշատակին
«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը հայտարարում են երախտիքի և հարգանքի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» կրթամրցանակի մեկնարկը։ Այն նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ֆակուլտետի մագիստրանտ, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի հիշատակին։
Նշենք, որ սա «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակն է։ Կրթամրցանակի հովանավորը կանադահայ բարերար Արա Մուրադյանն է։
Մրցանակը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակ 200000 (երկու հարյուր հազար) դրամի չափով աջակցություն տրամադրել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատի (առկա/հեռակա) այն ուսանողին (սկսած 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից), որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին (բոլորին կամ գերակշիռ մասին)` առաջադիմություն, ստեղծագործական ակտիվություն, նորարար միտք, քաղաքացիական հանձնառություն և այլ։
Վաչագան Խաչիկի Մանուկյանը ծնվել է 1991 թ. Էջմիածին քաղաքում: Նա ծառայության ընթացքում պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: Վաչագանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում:
Հարակից հրապարակումներ`
- «Մահից 7 րոպե առաջ...». Պատերազմում անմահացած Վաչագան Մանուկյանի հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ՝ Արցախյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին
- «.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- Կրթամրցանակներ նվիրված մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին
- «Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը
- «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան