ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն բացառում, որ Բելառուսը կարող է շուտով հարձակվել Ուկրաինայի վրա
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն բացառում, որ Բելառուսը «շուտով» կարող է միանալ ռուսական ռազմական ներխուժմանը Ուկրաինա, CNN-ին ասել են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները: Նրանք կարծում են, որ դրա հավանականությունն աճում է։
MSN պորտալը մեջբերում է բելառուսական ընդդիմության աղբյուրների խոսքերն այն մասին, որ Բելառուսի զինված ուժերի հարվածային ստորաբաժանումները, որոնց թիվը մի քանի հազար մարդ է, բերվել են լիարժեք մարտական պատրաստության։ Բելառուսական բանակի կողմից ուկրաինական սահմանը հատելը կնշանակի եվրոպական այլ երկրի պատերազմի մեջ ներքաշումը։
Այսօր բելառուսական վերնախավից շատերի, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, գործում են ԵՄ և ԱՄՆ-ի պատժամիջոցները։ Արևմտյան տերությունները նաև անհանգստացած են, որ անցյալ ամիս Բելառուսի իշխանությունները փոխել են երկրի սահմանադրությունը՝ օրինականացնելով Բելառուսի տարածքում ռուսական զորքերի և միջուկային զենքի տեղակայումը:
Ըստ տեղեկությունների՝ ոչ մի ապացույց չկա, որ բելառուս զինվորականները կռվում են Ուկրաինայում։
«Խնդիրն այն չէ, թե ինչ է ուզում Լուկաշենկոն, այլ այն, թե արդյոք Պուտինը ցանկանում է, որ տարածաշրջանում հայտնվի մեկ այլ անկայուն երկիր, քան որ պատերազմին մասնակցությունը, անշուշտ, անկայունություն կստեղծի Բելառուսում»,- պարզաբանել է ՆԱՏՕ-ի անանուն աղբյուրը:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ոչ մի նշան չկա, որ Բելառուսը պատրաստվում է ուղղակի ներխուժել Ուկրաինա:
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոնը «ապացույցներ է հավաքում» Ռուսաստանի ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մասին
- Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ձերբակալվածներին
- ՌԴ-ում ժամանակավոր ապաստան են ստացել Դոնեցկի, Լուգանսկի և Ուկրաինայի ավելի քան 1,2 հազար բնակիչ
- Զախարովան հայտարարել Է, որ Ուկրաինան առաջնորդվում է ամերիկյան մեթոդներով
- Պենտագոնը բարձր է գնահատում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները
- Բայդենը եվրոպացի առաջնորդների հետ քննարկում է Ուկրաինայում Ռուսաստանի «կոշտ մարտավարությունը»
- ՆԱՏՕ-ն չի պլանավորել ռազմական միջամտություն իրականացնել Ուկրաինայի իրադարձություններում․ Օլաֆ Շոլց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան