Արցախում հումանիտար ճգնաժամի խորացման միտում կա, ի՞նչ միջոցառումներ է մշակել ՀՀ կառավարությունը. Աբրահամյան
«Երեկ Ազգային ժողովում փակ քննարկումն արձանագրեց, որ Արցախում կա հումանիտար ճգնաժամ, դրա խորացման միտում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը կարող է առաջիկայում ահաբեկչական, սադրանքների ձևով նմանատիպ այլ իրավիճակներ ստեղծել։ Այնուհետև նա հարցրեց փոխվարչապետ Մհերի Գրիգորյանին, թե ի՞նչ միջոցառումներ, գործողություններ են մշակել, որոնք կարող են Արցախում ապրող մեր հայրենակիցների վիճակն էականորեն թեթևացնել, մեղմել կամ չեզոքացնել։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ ունեն 21 միջոցառումների իրականացման ձևաչափ, որոնք պատրաստ են գործի դնելու ցանկացած պահի։
«Կախված նրանից, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, ըստ այդմ, այդ միջոցառումների ցանկից կընտրվի թիրախայինը և կիրականացվի։ Այդ մասով, վստահեցնում եմ, թե ենթակառուցվածքային իմաստով, թե անելիքների բաշխվածքը շատ հայտնի է։
Նույնիսկ մասսայական բնույթի միջոցառումներ իրականացնելու սոցիալական ունակություն մենք ունենք և ենթակառուցվածքները, ցանկերը պատրաստ են»,- ասաց նա։
Մ.Գրիգորյանի խոսքով, կարևոր է նաև հասկանալ, թե այս իրավիճակում տնտեսական հետևանքներն ինչպիսին կլինին և ինչ ազդեցություն կունենա գների աննախադեպ մարտահրավերները այդ թվում Արցախի մեր հայրենակիցների համար։
Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց, այսինքն, կարծում են, որ այս պահին անհրաժեշտություն չկա, բայց ինչ որ պահի դրանք գործի են դրվելու, քանի որ հիմա միջոցառումներ, փաստացի, գործի դրված չեն, չեն իրականացվում։
Մհեր Գրիգորյանի խոսքով, ամեն ինչ արել են, որպեսզի Արցախի բյուջեի համար լինի ինստիտուցիոնալ տարի, հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացվեն Արցախի կառավարության կողմից, սակայն չի բացառում, որ ինչ-որ պահ Արցախի բյուջեով իրականացվող միջոցառումներին զուգահեռվեն և հավելյալ ծրագրեր իրկանացավեն նաև ՀՀ կառավարության կողմից։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ականները չեն պատասխանում Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերին
- Անձամբ ես սարսափելի հիասթափված եմ. Գեղամ Մանուկյանը՝ Մհեր Գրիգորյանի մասին
- ՔՊ-ն տապալեց Արցախի հումանիտար իրավիճակի հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը
- ԱԺ-ում փակ նիստով կքննարկեն Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան