90-ականներին մենք ապրել ենք. Անդրանիկ Քոչարյան
«90-ականներին մենք ապրել ենք։ Երբ որ գազը չլինի, ի՞նչ պետք է անենք։ Պետք է ինչ որ մի բանով տաքանանք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Միաժամանակ նա նշեց, որ սա չի նշանակում, որ գազատարը չպետք է վերականգնվի, այն հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է։
Հիշեցնենք, որ նա ավելի վաղ տված հարցազրույցում ասել էր, որ «մենք պետք է միակամ լինենք և սովորենք գազատարը փակ վիճակում ապրել»։
«Ես իմ հարցազրույցում ասել եմ, որ պետք է ցանկացած իրավիճակում կարողանանք ապրել՝ ապրելով ստեղծագործել, ստեղծագործելով միասնաբար դուրս գալ մեկ այլ մակարդակի վրա»,- ասաց Ա. Քոչարյանը։
Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը նույնպես վնասվել էր ՀՀ-ից Արցախ գնացող գազատարը: Վթարը Շուշիի շրջանի այն հատվածում էր տեղի ունեցել, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս արցախյան կողմին վերանորոգել գազատարը։ Միայն 10 օր անց էր վնասված գազատար խողովակը վերանորոգվել։
Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ականները չեն պատասխանում Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերին
- Պատերազմ է, պա-տե-րազմ. Հովիկ Աղազարյան
- ՔՊ-ն տապալեց Արցախի հումանիտար իրավիճակի հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը
- Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը. Տեղեկատվական շտաբ
- Արցախում վնասված գազատարը նորոգված է, բայց գազ չի լինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան