Արդեն պարզ չէ դրան ինչպես անվանել, վթար չի, ըստ երևույթին, վնասված կամ փակված. Միրզոյանը՝ Արցախում գազի դադարեցման մասին
«Ինչպես գազամատակարարման առաջին խափանման դեպքում, այնպես էլ երկրորդ, մենք անմիջապես գործի ենք դրել դիվանագիտական հնարավոր ջանքերը։ Ցավոք սրտի, տեղում դեռ կոնկրետ հարցը լուծված չէ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Արցախում կրկին գազամատակարարման դադարեցման, հումանիտար ճգնաժամ ստեղծելու ադրբեջանական գործողությունների մասին հարցին։
Նա ասաց, որ սերտ կապի մեջ են ռուսաստանցի գործընկերների հետ. «Վթարը կամ այս դեպքում, արդեն պարզ չէ դրան ինչպես անվանել, վթար չի, ըստ երևույթին, վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Իհարկե, առաջնային մեր կապը ռուսաստանյան գործընկերների հետ է, նաև ողջ մնացյալ քաղաքակիրթ աշխարհի հետ»։
Ա. Միրզոյանն ասաց, որ առաջին անգամ 8 օրից ավելի թույլ չէին տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել, սկսելուց հետո 2-3 օր էլ այդպես է ձգվել, այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանն է խոսել ԱՄՆ պետքարտուղարի, ՌԴ նախագահի, Ֆրանսիայի նախագահի հետ, նաև ԱԳՆ իր հերթին իրեն հասանելի բոլոր խողովակներով և օղակներով։
«Նույնը նաև այս անգամ։ Արձագանքներ արդեն ստացվում են»,- նշեց Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- 90-ականներին մենք ապրել ենք. Անդրանիկ Քոչարյան
- Արցախն առանց գազի
- Պատերազմ է, պա-տե-րազմ. Հովիկ Աղազարյան
- Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը. Տեղեկատվական շտաբ
- Արտակ Բեգլարյան. Արցախում առաջիկա ժամերին բոլորն ապահովված կլինեն բնական գազով
- Արցախում վնասված գազատարը նորոգված է, բայց գազ չի լինի
- Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել
- Ելենա Կիրակոսյան. Մինչ այս պահը Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման մինչև -7-ի պայմաններում