
Էրդողանը մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսելում կմասնակցի նախագահների մակարդակով ՆԱՏՕ անդամ երկրների արտահերթ գագաթնաժողովին:
Օրակարգային թեման լինելու է ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունը։
Թուրքիայի նախագահականի տարածած հայտարարության համաձայն՝ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են Էրդողանի ու մի շարք երկրների նախագահների և վարչապետների հետ հանդիպումները:
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում Էրդողանի ղեկավարությամբ հրավիրվելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նաև քննարկվելու են Ուկրաինայի ու հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցեր: