Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մրցույթի առաջին փուլը հաղթահարած 21 հեղինակներին մեկ ամիս ժամանակ տրվեց
Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մրցութային հանձնախմբի աշխատանքները մտնում են նոր փուլ։ Ընտրված աշխատանքների հեղինակներին ևս մեկ ամիս ժամանակ է տրվում փրկչի արձանի նախագծի վրա աշխատելու, դրանք կատարելագործելու կամ նորը ստեղծելու համար։
«Սա պատմական հզոր գործ է, սա ազգի գործ է: Մեր կերտած Քրիստոսը պետք է մեր հոգևոր և ազգային զարթոնքի խորհուրդն արտահայտի: Դրա համար պետք չէ շտապել»,-ասել է գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով, իրենք բոլորին լսում են, ոչ մի բանի առաջ չեն կանգնելու, անելու են հնարավորը, որպեսզի քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում Հիսուսի արձանը լինի ամենալավը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում ժամանակավորապես դադարեցնել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությունը
- Հիսուս Քրիստոսի արձանի ավելի քան 200 նախագիծ է ստացվել
- «Փաստ». Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար խորհուրդ է ձևավորվել
- Գագիկ Ծառուկյան. Այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել Քրիստոսի արձանը կառուցելու գաղափարին
- Գագիկ Ծառուկյան. Հայտարարվում է մրցույթ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար