Պատերազմ է, պա-տե-րազմ. Հովիկ Աղազարյան
«Պատերազմ է, պա-տե-րազմ է։ Գազը պատերազմի հետ կապ չունի՞։ Մենք գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, այսօր զինադադար է», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ «մենք պետք է միակամ լինենք և սովորենք գազատարը փակ վիճակում ապրել»։
Հ.Աղազարյանի գնահատմամբ, այս իրավիճակը նորմալ չէ։
Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը նույնպես վնասվել էր ՀՀ-ից Արցախ գնացող գազատարը: Վթարը Շուշիի շրջանի այն հատվածում էր տեղի ունեցել, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս արցախյան կողմին վերանորոգել գազատարը։ Միայն 10 օր անց էր վնասված գազատար խողովակը վերանորոգվել։
Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան