Վահան Քերոբյանը տնտեսական աճի կանխատեսում չունի
«Նախականխելով էժանագին շոուների բեմադրումը՝ ի սկզբանե հստակեցնում եմ՝ հարցս ուղղված է էկոնոմիկայի նախարարին»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամին իր հարցն սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը և խնդրեց, որ ՀՀ քաղաքացիներին հուզող իր հարցերին հստակ և բովանդակային պատասխան տրվի:
Պատգամավորը հիշեցրեց, որ ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումները և այն 5.3 %-ից նվազեցրել է 1.3 %-ի, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման այլ տարբերակ չուներ, որը սակայն կարող է տնտեսության աճի վրա բացասաբար ազդել:
Ստամբուլյանը հետաքրքրվեց, թե այս տարվա համար Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսական աճի ի՞նչ կանխատեսումներ ունի, տարբերվո՞ւմ է այն նախորդ տարվանից, թե այս տարի ևս թռիչքաձև աճ է կանխատեսում:
«Սպասվող թանկացումների ամենարադյունավետ փոխհատուցումը թերևս լինելու է տնտեսական աճը և ժողովրդի ապրելու պայմանների բարելավումը, ինչը այս պահին չեմ տեսնում»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և խնդրեց ներկայացնել գնահատականներ, թե ինչպես կազդի հանրային ծառայությունների՝ գազի , էլեկտրաէներգիայի և ջրի սակագների թանկացումը տնտեսական շարժի վրա:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանեց. «Տնտեսական աճի կանխատեսում չէ, բայց տնտեսական աճի թիրախ կառավարությունը ունի և այն 7 %-է,և կառավարությոնն աշխաում է այն թիրախի շորջ անկախ նրանից, որ Համաշխարհային բանկը, ԿԲ-ն և Ֆիտչը նվազեցրել են իրենց կանխատեսումները»:
Նախարարի խոսքերով՝ կառավարությունը դեռևս բավականին պոտենցիալ տեսնում է, որպեսզի տնտեսական քաղաքականության արդյունքում հասնի այն թիրախին, որն իր առաջ դրել է, որը դժվարացել է այս իրավիճակում, բայց անհնարին չի դարձել:
«Առաջիկա շաբաթներին կառավարոթյուն կներկայացվի միջոցառումների ծրագրով հաստատված կարևոր նախաձեռնություն, որն ազդեցություն կունենա ներդրումների վրա այն «Գույք և ենթակառուցվածքներ» ներդրումների համար ծրագիրն է, որի ներքո նեդրումներ անողները կունենան լավ մոտիվացիաներ»,-ասաց Քերոբյանը:
Նրա գնահատմամբ՝ հանրային ծառայությունների սակագների աճը կհանգեցնի 1 % գնաճի, բայց տնտեսական աճի վրա կունենա չնչին ազդեցություն:
Ընդունելով, որ գնաճային ճնշումներն ավելանում են Քերոբյանը հայտնեց, որ ԵԱՏՄ-ն վերացրել է որոշ ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը, որը կմեղմի սպասվող թանկացումները:
Հռիփսիմե Սամբուլյանը հարցրեց, թե արդյոք նախատեսվում է սուբսադավորում , քանի որ սպառողական վարկերի տոկոսները քաղաքացիների համար օր-օրի բարձրանում են:
«Սպառողական վարկավոման տոկոսների բարձրացումը նվազեցնելու է սպառողական վարկերի ծավալները և դրանով զսպվելու է սպառումն ու գնաճը»,-հայտարարեց էկոնոմիկայի նախարարը և հավելեց, որ դրա դիմաց սուբսիդավորելու են ներդրումային ծրագրերը և սպառոկան վարկերից ազատված դրամային միջոցները ուղղել ներդրումների վրա, որը կօգնի փոխել տնտեսության կառուցվածքը:
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյանը վեր բարձրացրեց Փաշինյանի լուսանկարը, որ Անդրեասյանը հարցին ազնիվ պատասխանի
- Բաքվից առայժմ պատասխան չունենք. Արարատ Միրզոյան
- Այս դեպքում պետք է պետությունը ցույց տա, որ ինքը պետություն է և ուժեղացնի սահմանի բնակավայրերը. Գեղամ Նազարյան
- Պետք է վերանայվի 120 օրից հետո անաշխատունակ աշխատակցին աշխատանքից ազատելու գործատուի իրավունքի դրույթը. Թադևոս Ավետիսյան
- Իշխանությունն առկա սպառնալիքների հաղթահարելուն ուղղված կամք և ցանկություն չունի. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում