Գազի դիմաց ռուբլով Ռուսաստանին վճարելու հնարավորությունը քննարկվում է. Մհեր Գրիգորյան
«Գազի դիմաց ռուբլով Ռուսաստանին վճարելու հնարավորությունը քննարկվում է, որովհետև նաև քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, որի քննարկման օրակարգում, բնականաբար, երկրները ներկայացնում են նաև իրենց առաջարկությունները և, բնականաբար, երկրները, նախևառաջ՝ առաջարկություններ են ներկայացնում, որ այդ հարցի լուծմանը զուգահեռ լուծվեն ամենախոշոր ներմուծման դիմաց արտարժույթ արտահանող գործիքների հարցը»,-պատասխանելով ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ խորհրդարանում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Վերջինս ասաց, որ չի կարող խոստանալ, որ այդ հարցը լուծում կունենա, որովհետև կան օբյեկտիվ պայմաններ, բայց հարցն արդեն քննարկվում է նաև հանրային տիրույթում և ինչ-որ պահի կդառնա օրակարգային:
Սերգեյ Բագրատյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք չի նախատեսվում պարենային որոշ ապրանքների արտահանման քվոտավորում սահմանել:
Փոխվարչապետը պատասխանեց, որ ԵԱՏՄ խորհրդի նիստ են ունեցել ու բավականին երկար քննարկվել է այս հարցը։
«Որովհետև միայն լոկալ արտադրությամբ բոլոր խնդիրները հնարավոր չի լինի լուծել օբյեկտիվ ու ֆիզիկապես հնարավոր չի, մենք որքան էլ մտածենք, ինչքան էլ պահուստների կոնֆիգուրացիա փոխենք, այնուամենայնիվ, ապրանքների շարժ առնվազն ԵԱՏՄ տարածքում պետք է տեղի ունենա, որպեսզի լիարժեք այդ խնդիրները լուծվեն և դա միայն Հայաստանին չի վերաբերում, դա վերաբերում է բոլորին»,-ասաց Գրիգորյանը:
Նրա տեղեկացմամբ՝ պայմանավորվածություն կա, որ մինչև մարտի 25-ը հանձնաժողովը պետք է փոխադարձ բալանսների հաշվարկ իրականացնի և սահմանի այն քվոտավորված հոսքը, որն անհրաժեշտ կլինի ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյանը վեր բարձրացրեց Փաշինյանի լուսանկարը, որ Անդրեասյանը հարցին ազնիվ պատասխանի
- Այս դեպքում պետք է պետությունը ցույց տա, որ ինքը պետություն է և ուժեղացնի սահմանի բնակավայրերը. Գեղամ Նազարյան
- Պետք է վերանայվի 120 օրից հետո անաշխատունակ աշխատակցին աշխատանքից ազատելու գործատուի իրավունքի դրույթը. Թադևոս Ավետիսյան
- Մենք այսօր կանգնած ենք պետականության պահպանման վերջին հույսը կորցնելու վտանգի առջև․ Հռիփսիմե Ստամբուլյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան