Պենտագոնը «ապացույցներ է հավաքում» Ռուսաստանի ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մասին
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «ապացույցներ է հավաքում» Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացված ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին, ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Մենք, անշուշտ, տեսնում ենք հստակ ապացույցներ, որ ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարում», - ասել է Քիրբին «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան:
«Կատարվում է հետաքննություն, որը կշարունակվի, և մենք պատրաստվում ենք նպաստել այս հետաքննությանը։ Թե ինչ կստացվի դրանից, սա Պենտագոնի ղեկավարության որոշումը չէ»,- պնդում է Քիրբին:
Ավելի վաղ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին ասել էր, որ պետքարտուղարությունը ուսումնասիրում է Ուկրաինայում «պատերազմական հանցագործությունների» դեպքերը՝ շարունակական «իրավական գործընթացի» շրջանակներում։
Նրա խոսքով, հետաքննության ընթացքում ԱՄՆ վարչակազմի կողմից հավաքագրված տեղեկատվությունը «կփոխանցվի միջազգային մարմիններին, որոնք նախկինում քրեական պատասխանատվության են ենթարկել ռազմական հանցագործներին»:
Փսակին հավելել է, որ Միացյալ Նահանգները միայն տեղեկատվություն է հավաքում, իսկ «դրանցով կզբաղվեն միջազգային կառույցները»։
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ձերբակալվածներին
- ՌԴ-ում ժամանակավոր ապաստան են ստացել Դոնեցկի, Լուգանսկի և Ուկրաինայի ավելի քան 1,2 հազար բնակիչ
- Զախարովան հայտարարել Է, որ Ուկրաինան առաջնորդվում է ամերիկյան մեթոդներով
- Պենտագոնը բարձր է գնահատում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները
- Բայդենը եվրոպացի առաջնորդների հետ քննարկում է Ուկրաինայում Ռուսաստանի «կոշտ մարտավարությունը»
- Զելենսկին նշել է այն պայմանները, որոնց դեպքում Ուկրաինան Ռուսաստանի հետ կքննարկի Ղրիմի և Դոնբասի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան