Քաղաքական 20:57 23/03/2022

Պապիկյանը ադրբեջանցիների առաջխաղացման մասին. «Իսկ ո՞վ է ասել, որ դրա մասին ՊՆ-ն տեղյակ չէր»

«Քաղաքական մեծամասնությունը դեմ քվեարկեց մի օրենքի նախագծի, որով նախատեսվում էր քրեական հետապնդում այն մարդկանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեին ՀՀ տարածքային ամբողջականությունը և միևնույն ժամանակ, երբ խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, դրսևորում են բացառիկ հանդուրժողականություն և դեռ պարզ էլ չէ, թե ՀՀ տարածքային մաբողջականությունը վերականգնելու համար ինչ են անում կամ առհասարակ ինչ-որ բան անո՞ւմ են, թե՞ ոչ»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ Ներքին Հանդում, երբ թշնամին հերթական անգամ ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, և  բնակիչներն են արոտավայր գնալիս նկատել, որ ադրբեջանցիները վրաններ են տեղադրել այդ տարածքում, ՊՆ-ն սկզբից հերքել էր, հետո հաղորդագրություն տարածել, որ այնտեղ տեղակայված են ադրբեջանցիներ, բայց դա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք է:

«Ինչո՞ւ է հնարավոր եղել ադրբեջանցիների առաջխաղացումը, երբ ադրբեջանցիները նախորդ տարի դուրս էին եկել և հիմա են նոր վերադառնում, ինչո՞ւ այդ ընթացքում հայկական կողմն այդ դիրքերը չի զբաղեցրել, որը ենթադրում է առանց որևէ բախման այդ դիրքերի զբաղեցում, և երրորդ, ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին ինքը գնում և տեսնում, որ ադրբեջանցիներն են այնտեղ տեղակայված»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցին պատասխանող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե կարևոր է, որ բարձրաձայնված հարցերի մեջ սուտն ու մանիպուլյացիան քիչ լինեն։

Պապիկյանի պատասխանն ապեցուցիչ էր. «Իսկ ո՞վ է ասել, որ դրա մասին Պաշտպանության նախարարությունը տեղյակ չէր կամ չենք տիրապետում մենք մեր սահմաններին կամ զբաղեցրած դիրքերին։  Հրապարակային պետք է ամեն ինչ խոսե՞նք, դա ձեր գործելաոճն է հրապարակայնացնել այն, ինչը կարիք չկա հրապարակայնացնելու։ Դա 5-րդ շարասյան գործն է՝ համոզել համայնքապետին՝ խոսել նրա մասին, որ համայնքը զրկվել է ջրից, այնինչ, համայնքը ջուր է ստանում հակառակ կողմից»:

Նախարարը հայտնեց, որ չի կարող ԱԺ ամբիոնից հաստատել նման կեղծիքները:

«Չեմ կարող ասել, որ այո, ճիշտ էր ասում 5-րդ շարասյան հին թե նոր առաջնորդը, չգիտեմ ինչպես անվանել այդ նախկին պաշտոնյային, թե իբր չի տարբերում Ներքին Հանդը Հին Հանդից։ Սա սովորական մանիպուլյացիա է»,-հայտարարեց Պապիկյանը և նկատեց որ հանրային քննարկումը  բերելու ե նրան որ ՊՆ-ն ստիպված լինի խոսել և հավելեց. «ՊՆ-ն ստիպված կլինի խոսել նրա մասին, որ իքս ժամանակաշրջանում, երբ ՀՀ զորքերը զբաղեցրել են իքս դիրքեր, հակառակորդն էլ զբաղեցրել է այլ դիրքեր։ Ի՞նչ, հրապարակային նշե՞նք, թե որ հատվածներում են գտնվում մեր դիրքերը։ Լավ, վերջապես մենք պիտի ունենանք հանրային գիտակցություն, որ ամեն ինչ չէ, որ կարելի է օգտագործել քաղաքական նպատակներով։ Ես ամաչում եմ նրա համար, որ քննարկում ենք բաներ, որ պիտի համատեղ ուժերով փորձենք բացառել և ոչ թե փնտրել առիթներ՝ ոնց անենք, որ ցեխին հավասարեցնենք սեփական բանակը, սեփական զինվորի սխրանքը: Վերջ տվեք այս գործելաոճին, սա լավ տեղ չի տանում»։

Աննա Գրիգորյանը հայտնեց, որ Պապիկյանից նման մանիպուլյատիվ և ոչ բովանդակային պատասխան չէր սպասում և չհասկացավ թե ինչ նկատի ունի 5-րդ շարասյուն ասելով:

«Մեզանից յուրաքանչյուրն այստեղ ամաչելու խնդիր ունի, երբ ադրբեջանցին օր-օրի առաջ է գալիս»,-հայտարարեց պատգամավորը՝ անդրադառնալով Պապիկյանի այն խոսքին, թե ինքը ամաչելու խնդիր չունի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}