ԲԴԽ-ն տեղեկացվել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության մասին. Դատական դեպարտամենտ
ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտին տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության և քննվող քրեական գործով դրա համար խոչնդոտների բացակայության մասին: Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։
«Ներկայումս «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և դատական դեպարտամենտի մասնագետների կողմից կատարվում են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար:
Մենք շահագրգիռ ենք մակագրման համակարգչային ծրագրի արագ վերագործարկման հարցում»,- հայտնում են Դատական դեպարտամենտից։
Հարակից հրապարակումներ`
- Էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման բանալիները դեռևս չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին
- Դատախազությունը վերահաստատում է՝ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին
- Համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել․ Դատական դեպարտամենտ
- Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները