Ծովագյուղցիներ. Այս ճանապարհը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ խնդրին ընթացք չի տրվել
Համայնքի խոշորացման դեմ բողոքող ծովագյուղցիներն ու Սեմյոնովկայի բնակիչները հրաժարվեցին իրենց բողոքի ակցիան այլ վայրում անցկացնել։ Նրանց առաջարկեցին բացել ճանապարհը, քանի որ խցանման մեջ հայտնված մեքենաներում նաև հիվանդ մարդիկ կան։
«Իրենք մեր կարծիքը հաշվի չեն առել»,-նշում են ակցիայի մասնակիցները՝ մերժելով բացել ճանապարհը։
Նրանք պահանջում են կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում, մինչդեռ որևէ մեկը դեռ նրանց հետ հանդիպման չի մեկնել։
«Նրանք արհմարհում են ոչ միայն ծովագյուղցիներին, այլև խցանման մեջ գտնվող բոլոր մարդկանց։ Եթե կա կառավարություն, եթե կա տարածքային կառավարման նախարարություն, թող ասեն, մենք օրինակ 5 ժամից գալու ենք ձեր հետ հանդիպման։ Եթե չեն ասում, մենք անորոշ ժամանակով փակելու ենք ճանապարհը։ Կներեք, ժողովուրդ ջան, այս վիճակը կառավարության անգործության հետևանքով է»,-ասաց ճանապարհը փակած ծովագյուղցիներից մեկը։
Գեղարքունիքցիները համարում են, որ կառավարությունն իրենց արհամարհում է։
«Ուրեմն մենք էլ թքած ունենք իրենց վրա։ Այս ճանապարհը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ խնդրին ընթացք չի տրվել։ Մի հատ Սանոսյան Գնել կա, տարածքային կառավարման նախարար է, ի՞նչ է։ Ասել է՝ կգա, ո՞ւր է։ Բա Գնել Սանոսյան, ասել ես՝ կգաս: Մենք հաստատակամ ենք, չենք բացելու, պահանջում ենք անձամբ Նիկոլ Փաշինյանին էս հարցին ընթացք տալ»,-ասաց նա։
Տեսանյութը՝ 168.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Հետևում ենք ճանապարհը փակած ծովագյուղցիների պահանջներին
- Ծովագյուղցիները չեն համակերպվում համայնքի խոշորացմանը. փակել են ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան