Հինգշաբթի օրը Բրյուսելում կհայտարարվեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ
Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների և արդեն իսկ գործող պատժամիջոցների խստացմանմասին կհայտարարվի հինգշաբթի օրը Բրյուսելում՝ նախագահ Բայդենի և ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո:
Բացի այդ, Բելգիայի մայրաքաղաքում կկայանա ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը, որին, Սալիվանի խոսքով, կհայտարարվի Եվրոպայում էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված համատեղ գործողությունների մասին։
Հիշեցնենք, որ եվրոպական երկրները մեծապես կախված են ռուսական գազի մատակարարումից։
Նախագահ Բայդենը մտադիր է դաշնակիցների հետ համաձայնեցնել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման հաջորդ փուլը։ Ակնկալվում է նաև, որ Բայդենը կհայտարարի ԱՄՆ-ի հետագա գործողությունների մասին՝ փախստականներին և Ուկրաինայի խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելու ոլորտում։
Եվրոպա կատարած այցի ժամանակ նախագահին կուղեկցի Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
Բրյուսել այցելելուց հետո նրանք կմեկնեն Լեհաստան, որտեղ կհանդիպեն այդ երկրում տեղակայված ամերիկացի զինվորականների հետ։
Նախատեսված է նախագահ Բայդենի հանդիպումը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոնը «ապացույցներ է հավաքում» Ռուսաստանի ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մասին
- ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
- Reuters. ԵՄ-ն մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան