Արցախի ԱԽ-ն հերքում է՝ Վիտալի Բալասանյանը չի լիազորվել բանակցել
Արցախի ԱԽ գրասենյակը տարածել է հայտարարություն՝ հերքելով, որ Վիտալի Բալասանյանը լիազորվել է ադբեջանական կողմի հետ բանակցություններ վարել։
«Հարգելի՛ գործընկերներ,
Արցախի Հանրապետութան Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին Արցախի Հանրապետության նախագահի կողմից «ադբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել։
Խնդրում ենք սույն հայտարարությունը հրապարակել՝ ի հերքում նախորդիվ հրապարակած հայտարարության։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրել է կարգադրություն, որով Անվտանգության խորհրդի քարտուղարը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող»,-ասված է ԱԽ գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան