Հայաստանցի փոքրիկները պահանջում են արցախցի հասակակիցների համար ջեռուցում ապահովել
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց այսօր մի քանի քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին Ադրբեջանի կողմից Արցախն առանց գազամատակարարման թողնելու դեմ։
«Տաքացրեք արցախցի երեխաներին», «Ճանաչեք Արցախը», «Անվտանգ կյանքի իրավունք», «Մի աջակցեք տեռորիզմին», «Անվտանգության ճանաչում». այս ու այլ գրություններով ցուցապաստառներ ունեին մասակիցներն իրենց ձեռքերում։
Ուշագրավ է, որ ակցիային միացած հայաստանցի փոքրիկները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բարձրացրել էին իրենց արցախցի հասակակիցներին ջեռուցումով ապահովելու պահանջով պաստառը։
Ակցիայի մասնակիցները նշում են՝ այստեղ են բարձրացնելու իրենց բողոքի ձայնն ընդդեմ Արցախի հանդեպ ահաբեկչության, երկակի ստանդարտների և աշխարհի լռության։
«Այլևս տարակուսանք չկա՝ այն, ինչ այս պահին իրականացնում է Ադրբեջանն Արցախում ապրող մեր հայրենակիցների հանդեպ, իսկական ահաբեկչություն է։ Մեկ ամիս շարունակ ադրբեջանական բանակի զինյալները սպառնալից ձայնագրություններով փորձում են սահմանամերձ գյուղերում ապրող մեր երեխաներին ու քույրերին ստիպել լքել իրենց տները։
Ադրբեջանը թիրախային կրակով արդեն հրետանի է կիրառում Արցախի խաղաղ բնակավայրերի վրա, խոցում իր այգին մշակող գյուղացուն և դպրոցի տարածքը։ Բայց այս ամենն ապարդյուն է, քանի որ արցախցին չի լքում իր տունը, շարունակում է ապրել իր հայրենիքում։
Եվ ահա տեսնելով, որ վախի մթնոլորտում խուճապ ստեղծել չի հաջողվում, ադրբեջանական իշխանությունները որոշել են դիմել ամենաստոր քայլին՝ մարտի 8-ից խափանելով մայր Հայաստանից Արցախ մատակարարվող գաղատարի աշխատանքն ու սառնամանիքի պայմաններում առանց ջեռուցման թողնելով 120 000 մեր հայրենակիցներին։ Արցախում չկա գազ, հետևաբար՝ չեն աշխատում հացի արտադրամասերը, ուսումնական հաստատություններում դադարեցված են դասապրոցեսները, կաթվածահար է հիվանդանոցների գործունեությունը։
Սիրելի՛ հայեր, եկեք միասին մեր բողոքի ձայնը բարձրացնենք և միջազգային հանրության ուշադրությունը պարտադրենք Արցախում տիրող իրավիճակի վրա։ Վաղը, այն նույն պահին, երբ Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի բակում արցախցի մեր քույրերն իրենց փոքրիկների հետ հանուն ապրելու իրավունքի խաղաղ հավաք կանցկացնեն՝ եկեք մենք էլ մեր հերթին հիշեցնենք, որ Շուշիում ՄԱԿ-ի ու Ադրբեջանի գործընկերության 30-ամյակը նշելու պահին ընդամենը մի քանի կիլոմետր ներքև գտնվող Ստեփանակերտում մարդիկ զրկված էին ու մինչ օրս զրկված են սառնամանիքին տաք տուն ու ջուր ունենալու տարրական իրավունքից»,-նշել էին ակցիայի կազմակերպիչները։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը. Փաշինյան
- Freedom House-ն Ադրբեջանից պահանջում է վերականգնել Արցախի գազամատակարարումը
- Արցախում հումանիտար ճգնաժամի խորացման միտում կա, ի՞նչ միջոցառումներ է մշակել ՀՀ կառավարությունը. Աբրահամյան
- Արդեն պարզ չէ դրան ինչպես անվանել, վթար չի, ըստ երևույթին, վնասված կամ փակված. Միրզոյանը՝ Արցախում գազի դադարեցման մասին
- Արցախն առանց գազի
- Արցախի և Հայաստանի ՄԻՊ-եր. Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է
- Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը. Տեղեկատվական շտաբ
- Արցախում վնասված գազատարը նորոգված է, բայց գազ չի լինի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին