Իրավիճակն առանց այն էլ լարված է և բարդ, այն չպետք է խորացվի երկու կողմերի գործողություններով․ Զախարովա
Կողմերը չպետք է սրեն առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին
հինգշաբթի կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի խախտումների մասին հարցին։
«Համապատասխան աշխատանք է տարվում Արտաքին գործերի, Պաշտպանության,
Էներգետիկայի նախարարությունների, Գազպրոմի գծով: Եվս մեկ անգամ ասում եմ՝ իրավիճակն
առանց այն էլ լարված է և բարդ, այն չպետք է խորացվի երկու կողմերի գործողություններով»,-
ասել է Զախարովան։
Ասկերանի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի խախտումների մասին
հարցին ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այդ իրավիճակի գնահատականը
պետք է տան տեղում գտնվող խաղաղապահ ուժերը:
Հիշեցնենք՝ մարտի 24-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը հատել է շփման գիծը
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մոտակայքում։