Կառավարությունը ցանկանում է հարկել տներից արտասահմանյան ՏՏ ընկերութունների համար հեռավար աշխատողներին
«Այս նախագծով ՏՏ ոլորտի կազմակերպություններին որոշակի պայմաններ բավարարելու դեպքում վերադարձնում ենք նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը»,-կառավարության այսօրվա նիստոմ հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ զեկուցելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման» կարգը:
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ մեծ թվով ՏՏ ոլորտի մասնագետներ իրենց տներից են աշխատում արտասահմանյան կազմակերպությունների համար և հարկային դաշտից դուրս են մնացել:
Նրա խոսքով՝ կատարվող քայլով ֆրիլանսերների մեծ խումբը դուրս կբերվեն ստվերից՝ առաջարկելով այնպիսի պայմաններ, որ գրանցված լինելու դեպքում օգտվեն պետական սոցիալական կրեդիտներից, և չգրանցված լինելն ավելի ձեռնտու չլինի:
Բադասյանը նշեց, որ նոր կարգով նպատակ ունեն կանգնեցնել ՏՏ ոլորտի մասնագետների հոսունությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտնեց, որ շրջանառվում է նաև մեկ այլ նախագիծ, որն այդ արտոնյալ վիճակին տալու է օրենսդրական տեսք:
«Այս պիլոտային ծրագիրը իրականացնում ենք 12 ամսվա ժամանակահատվածի համար: Մեկ տարվա ընթացքում լիազոր մարմնի հետ քննարկելով կհանգենք եզրահանգման»,-փոխվարչապետին լրացրեց ՊԵԿ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- 2021 թ.-ին Հայաստանի խաղադրույքների ոլորտում տեղի է ունեցել 3 տրիլին 900 մլրդ դրամի շրջանառություն
- Մի բան է բարձրացնել 500 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան 550 հազար հոգու թոշակի բարձրացնելը. Փաշինյան
- Ադրբեջանը պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը. Փաշինյան
- 4.1 մլրդ դրամ՝ քննիչների, ԱԱԾ-ի և Ոստիկանության աշխատակիցների «ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու համար»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան