«Կոշկավոր կատուն». մյուզիքլ՝ Հ. Պարոնյանի անվան թատրոնի բեմում
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմ կբարձրանա «Կոշկավոր կատուն» ներկայացումը (մյուզիքլ մեկ գործողությամբ)՝ բեմադրիչ Սամսոն Մովսեսյանի ռեժիսուրայով: Լիբրետոյի և երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Վահե Հայրապետյանն է: Panorama.am-ին հայտնում են Հ. Պարոնյանի անվան թատրոնի մամուլի ծառայությունից։
Ներկայացման հիմքում ֆրանսիացի գրող, բազմաթիվ հանրաճանաչ հեքիաթների հեղինակ Շառլ Պեռոյի համանուն հեքիաթն է՝ լի զվարճալի արկածներով և անսպասելի շրջադարձերով: Այս հեքիաթի իմաստն այն է, որ միշտ պետք է ունենալ կամքի ուժ և երբեք չհուսահատվել:
Մյուզիքլը հանդիսատեսին կներկայացվի բացառապես կենդանի կատարմամբ: Ներկայացմանը մասնակցում են թատրոնի երգչախումբը (ղեկավար՝ Շուշան Հովհաննիսյան) և բալետային խումբը․ներգրավված են ավելի քան հիսուն մասնակից: Ներկայացման բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Մարինա Թադևոսյանը, պարերը՝ Արտյոմ Գևորգյանի:
Ներկայացումը նախատեսված է 6 տարեկանից բարձր անձանց համար: Առաջնախաղերը կկայանան մարտի 24 և 25-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին