Սահմանին, իրապես, ներդնում ենք մեկ պատուհանի սկզբունքը. Ռուստամ Բադասյան
«Այս օրենքների նախագծերի փաթեթով պետական սահմանին տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողությունը օպտիմալացնում ենք, և իրապես ներդնում ենք մեկ պատուհանի սկզբունքը»,-կառավարության նիստում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ զեկուցելով գործադիրի հեղինակած օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
Նրա խոսքով՝ ներկայում 5 մարմին կա պետական սահմանին՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը, Մաքսային ծառայությունը, ՍԱՏՄ-ն, Ոստիկանությունը, և տրանսպորտային գործառույթի մասով տեսչական մարմինը:
Ըստ Ռուստամ Բադասյանի՝ փոփոխություններից հետո սահմանային կետում կմնա երկու մարմին՝ Մաքսային մարմինը և ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք պետական մարմինների գործառույթների վերաբաշխումով կիրականացնեն սահմանային, մասնավորապես՝ մաքսային մարմինը կիրականացնի մաքսային գործառույթները և ՍԱՏՄ մասով՝ փաստաթղթային հսկողությունը, իսկ ՍԱՏՄ-ի մնացած հսկողությունը կիրականացվի արդեն ՀՀ պետական սահմանից ներս:
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ մյուս պետական մարմինների գործառույթները վերաբաշխվում են այդ երկու պետական մարմինների միջև:
Նրա խոսքով՝ այդ ամենի նպատակը հետևյալն է, որ մեկ անձը փաստաթղթերի մեկ փաթեթը հանձնի մեկ պետական մարմնի և ստիպված չլինի պետական սահմանի անցման կետը անցնելիս դիմել տարբեր պատուհանների նույն փաստաթղթերի փաթեթով, որը նշանակում է կրկնակի հսկողություն:
ՊԵԿ նախագահը նշեց, որ նախկինում տնտեսվարողը միջինը 2-3 օր էր ծախսում ներմուծման պրոցեսի վրա, որպեսզի ապրանքների բացթողումը տեղի ունենա, բայց հիմա արդեն կա 13 սուբյեկտ, որոնք օգտվել են նախնական հայտարարագրման համակարգից, և աշխատակազմ, որը 24/7 ռեժիմով սպասարկում է նախնական հայտարարագրերը, արդյունքում՝ այդ գործընթացը տևում է 2-3 ժամ:
Ըստ Բադասյանի՝ օրենսդրական փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո, կձևավորվի սահմանային էտալոնային մոդելով աշխատող կետ և ժամանակը կրկին կկրճատվի:
Հարակից հրապարակումներ`
- Մի բան է բարձրացնել 500 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան 550 հազար հոգու թոշակի բարձրացնելը. Փաշինյան
- Ադրբեջանը պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը. Փաշինյան
- 4.1 մլրդ դրամ՝ քննիչների, ԱԱԾ-ի և Ոստիկանության աշխատակիցների «ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու համար»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան