Apple-ը սահմանափակել է «Mir» քարտերով վճարումները
Apple-ը սահմանափակել է «Mir» վճարային համակարգի քարտերով վճարումը և սկսել է Apple Pay հավելվածից աստիճանաբար հեռացնել ռուսական վճարային համակարգի քարտով վճարելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել են ՏԱՍՍ-ին։
«Apple-ը սահմանափակել է վճարումները «Mir» վճարային համակարգի քարտերով: Այս պահին նրանք աստիճանաբար դրանք հեռացնում են Apple Pay հավելվածից»,- ասել է Mir քարտային համակարգի աշխատակիցը։
Ավելի վաղ Վճարային քարտերի ազգային համակարգի (NSPK) մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ իրենք տեսնում են Apple Pay վճարային ծառայության նոր քարտերի ներբեռնումների քանակի զգալի նվազում։ Այս կապակցությամբ NSPK-ն հարցում է ուղարկել Apple-ին։ Միևնույն ժամանակ, NSPK-ի մամուլի ծառայությունը նշել է, որ Apple Pay ծառայության մեջ արդեն ներբեռնված Mir քարտերով վճարումն իրականացվում է առանց սահմանափակումների:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին