Freedom House-ն Ադրբեջանից պահանջում է վերականգնել Արցախի գազամատակարարումը
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանից պահանջում է վերականգնել Արցախի գազամատակարարումը։
«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ովքեր շաբաթներ շարունակ դիմացել են սառնամանիքին առանց ջեռուցման և տաք ջրի»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
#Azerbaijan must prevent a humanitarian crisis by restoring unhindered gas supplies to the people of #NagornoKarabakh, who have endured weeks of freezing temps without heat or hot water. https://t.co/FHY2oU29MD
— Freedom House (@freedomhouse) March 23, 2022
Հիշեցնենք, որ ԵՄ խոսնակը երեկ տարածել էր հայտարարություն՝ նշելով, որ ԵՄ-ն անհաբգստացած է Ստեփանակերտի գազամատակարարման խափանման մասին հաղորդումներով:
ԵՄ խոսնակը նշել էր, որ անհրաժեշտ է շտապ կերպով ապահովել տուժած բնակչության գազամատակակարման վերականգնումը հատկապես եղանակային վատ պայմաններում։ ԵՄ-ն գազատարը վերահսկող Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել թույլ տալ գազամատակարարման վերականգնումը։
«Եվրամիությունը ուշադիր հետևում է այս և տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին և կշարունակի իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար»,-ասված է ԵՄ խոսնակի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի և Հայաստանի ՄԻՊ-եր. Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է
- Արման Թաթոյան. Ապացույցներով ու փաստերով այդքան զգուշացնում եմ
- Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը. Տեղեկատվական շտաբ
- ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է գազատարի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներին․ Թագուհի Թովմասյան
- Արցախում վնասված գազատարը նորոգված է, բայց գազ չի լինի
- Ադրբեջանը ստեղծեց մեզ համար բացասական նախադեպ՝ «կուզի՝ կպայթեցնի, կուզի ռեմոնտ կանի». Էդգար Էլբակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան