Ադրբեջանը պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը. Փաշինյան
«Արդեն 3 օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից: Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Ինչպես գիտեք մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում»:
Նրա խոսքով՝ ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չի տվել գազատարի վերանարոգումը և ի վերջո ինքն է նորոգել:
«Արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական և ահա մարտի 18-ին՝ 11 օր անց, 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանն մարտի 21-ին արդեն առանց պայթյունների, պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով ,որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը»,-ասաց Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առանձնակի ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում, երբ մարտի 7-ին վերջին 30 տարիների մեջ աննախադեպ չափերի ձյուն էր տեղացել Արցախում և օդի ջերմաստիճանն աննախադեպ անկում էր ունեցել:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է գազատարի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներին․ Թագուհի Թովմասյան
- Արցախում վնասված գազատարը նորոգված է, բայց գազ չի լինի
- Ադրբեջանն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները. Արցախի տեղեկատվական շտաբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին