Ադրբեջանական տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ և չի էլ ունեցել. Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Ադրբեջանական տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ և չի էլ ունեցել: Սա է հիմնարար գաղափարը և իրականությունը:
Չնայած սրան` ադրբեջանական իշխանությունները անընդհատ են կեղծել իրականությունը և էթնիկ բնաջնջման իրենց քաղաքականությունն են առաջ տարել:
1920թ. այս օրերին Արցախում տեղի էին ունենում Շուշիի հայկական բնակչության ջարդերը: Դաժանաբար սպանվեցին, ունեզրկվեցին տասնյակ հազարավոր հայեր, Շուշին էլ ավերվեց հիմնովին՝ թուրքական բանակի ակտիվ մասնակցությամբ:
Սրանք Հայոց ցեղասպանության տրամաբանությամբ հանցավոր արարքների շարունակություն էին Արցախում:
Ընդ որում, նույն մտադրություններով հետագայում տեղի ունեցան Բաքվի, Սումգայիթի և այլ քաղաքների հայկական բնակչության ջարդերը:
Նույն քաղաքականության արդյունք էին ադրբեջանական սանձազերծած 2016թ. ապրիլյան ու 2020թ. 44-օրյա պատերազմները:
Ադրբեջանական նույն մտադրություններով քաղաքականության շարունակությունն է այն, ինչ տեղի է ունենում ներկայում Արցախի 100,000-ից ավելի խաղաղ բնակչության նկատմամբ` սկսած խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներից մինչև ցուրտ եղանակին ջեռուցումից ու տաք ջրից զրկելով ստիպել հայաթափել Արցախը:
Ամեն ինչ անում են, որ թույլ չտան մարդկանց խաղաղ կյանքի վերականգնում»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ. Անհնար է ոչնչացնել Շուշիի հայկական ոգին, որն անքակտելիորեն կապված է Արցախի հետ
- Հայկ Մամիջանյանի առաջարկով ԱԺ-ում հարգեցին 1920 թ. Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը
- Արթուր Վանեցյան. Պետք է շատ հստակ խոսել արցախահայություն ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման մասին
- Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի արյամբ և արժանապատվությամբ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է. Սերժ Սարգսյան
- Արցախի ԱԳՆ. Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը
- Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն ազգերի ինքնորոշման իրավունք. Օթթո Լուխթերհանդթ
- Արթուր Վանեցյան. Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը այլընտրանք չունի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին