
Զելենսկին Շվեդիային հրավիրել է մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Շվեդիային առաջարկել է առաջատար դեր խաղալ ուկրաինական քաղաքների վերականգնման գործընթացում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Շվեդիան առաջին երկիրն է, որին մենք դա առաջարկում ենք այս նախագիծը։ Դուք կարող եք հովանավորել քաղաքը, ցանկացած շրջան կամ արդյունաբերություն՝ դրանք վերականգնելու համար: Վստահ եմ, որ ձեր ղեկավարությունն անփոխարինելի կլինի»,- ասել է նա։
Զելենսկին կոչ է արել շվեդական ընկերություններին և ճարտարապետներին մասնակցել Ուկրաինայի «վերակառուցմանը և վերականգնմանը»։ «Ես հրավիրում եմ շվեդ ճարտարապետներին, շվեդական ընկերություններին, շվեդական պետությանը, ձեր ժողովրդին՝ մասնակցելու այս պատմական նախագծին»,- նշել է նա։