Այն, որ Արցախում այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում,անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցման փաստին, հայտնեց, որ մարտի 21-ին ձյան տեղումները Արցախի, որոշ շրջաններում հասնում էին 1.5 մետրի, Ստեփանակերտում՝ 1 մետրի, իսկ օդի ջերմաստիճանը նվազել էր մինչև -8 աստիճանի:
«Այս պայմաններում Արցախի բնակարանները, դպրոցները, մանկապարտեզները դիտավորյալ զրկվել եին ջեռուցուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումներից»,-հայտարարեց Փաշինյանը և շարունակեց. «Սա բավարար է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողութունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Չեմ կասկածում, իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես, բայց այդ գիտակցմամբ պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողութուններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար Արցախի հիմնախնդրի շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է»:
Նրա խոսքով՝ այդ դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու:
«Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունն արցախահայության նկատմամաբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում: Ադրբեջանն արդեն 1.5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից և զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը և խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար»:
Խիստ խորհրդանաշական և խոսուն համարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի նախրոդ օրը տարածած հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այնտեղ ասվում էր թե Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այ հայտարարությունը, կնշանակի՝ միջազգային հանրությո՛ւն, դուք այս կողմ մի նայեք և թույլ տվեք մենք անարգել, միջազգային հանրության համար աննկատ, կամ էլ «հակաահաբեկչական գործողությունների անվան ներքո» ավարտին հասցնենք Արցախը էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը»:
Հայտարարելով որ նման բան տեղի ունենալ չի կարող՝ Փաշինյանը կոչ արեց, որ Հայաստանի դիավանագիտական ծառայութունը, մյուս պաշտոնյաները, քաղաքական ուժերը լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, անհատները սոցիալական ցանցերի միջոցով վերջին 15 օրվա ընթացքում Արցախում տեղի ունեցածը պետք է ամենայն մանրամասնությամբ և լայնորեն ներկայացնեն միջազգային հանրությանը բոլոր ատյաններում:
Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը. Փաշինյան
«Սիրելի հայրենակիցներ, իհարկե շատրեն այս ամենին արձագանքում են հիշեցնելով և քննադատելով մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր որդեգրած քաղաքականությունը»,-հայտարարեց փաշինյանը և հաներկբա արձանագրեց, որ այդ քաղաքականությունն այլընտրանք չունի, իսկ Ադրբեջանն իր այդ գործողություններով ցանկանում է Հայաստանին շեղել խաղաղության օրակարգից:
Նրա խոսքով չպետք է տրվել, այդ և այդօրինակ սադրանքներին, խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ամուր նյարդեր, և որևէ կերպ հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվեն:
«Տեղյակ եք անշուշտ, որ գազատարի պայթյունից հետո՝ մարտի 10-ին, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման 5-կետանոց առաջարկ: Մենք շատ արագ՝ մարտի 14-ին, գրավոր արձագանքել ենք այդ առաջարկներին և դիմել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին և խնդրել ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ կազմակերպելու հարցում»,-հայտնեց Փաշինյանը և հիշեցնելով, որ 2022 թ. մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը բարձրաձայնել է Հայաստանի ընդհանրական գնահատականն Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին, ընթերցեց այն. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և, հետևաբար, այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»:
Փաշինյանի խոսքով այդ դիրքորոշման հրապարակման օրը երեկոյան՝ Ադրբեջանը փակել է Արցախին մատակարարող գազատարը:
«Ուշադրություն դարձրեք, Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը, և սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և պնդեց, որ այդ հայտարարությունից դժգոհ է նաև հայաստանյան արմատական ընդդիմությունը, որը քննադատում է, որ իշխանությունները համաձայնել են տարածքային ամբողջականության սկզբունքը ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք:
«Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի եղել տարածքային խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է, և մենք հետևողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները, չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները, որովհետև ինչպես Սերժ Սարգսյանը իրավացիորեն նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում, մենք ֆաշիստ չենք»,-հայտարարեց Փաշինյանը:
Նկատելով որ իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում լարված է, և ՀՀ իշխանությունները իրենց պատասխանատու են համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումների գնալու հարցում, այդ պատճառով էլ կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ:
«Ընդ որում, պետք է արագացնել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ: Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկով՝ որպես ետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը»,-ասաց փաշինյանը և հավելեց. Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական ետքաշումից մենք հանդես ենք եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով, և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, Երասխի հատվածի հետ կապված այդպիսի առաջարկ ենք արել, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»:
Նրա խոսքով՝ վերջին մի շարք իրադարձություններից հետո հայկական կողմը այդպես էլ լավ չի հասկացել՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ, եթե ուզում է, ապա հայկական կողմի առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և պատրաստ է դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան