Ադրբեջանի ԶՈւ-ն Փառուխի ուղղությամբ խախտել է շփման գիծը. Տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.
«Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:
Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է:
Հետագա զարգացումների մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի»։
Հարակից հրապարակումներ`
- Խրամորթից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները. Ասկերանի շրջանի վարչակազմ
- Խրամորթի հատվածում իրականացվում է ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահների համատեղ ուժեղացված ծառայություն. Արցախի ԱԽ
- Այս ամենն այսպես չի մնա, անպայման լավ է լինելու. Խրամորթում վիրավորված բնակիչ
- Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի առողջական վիճակը «բավարար կայուն» է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին