Պետք է սովորենք ապրել առանց հնդկաձավար
Երևանի խանութներում օր օրի թանկանում է ամեն բան։
Մարտի 10-ին «Երևան սիթի» սուպերմարկետում քաղաքացին լուսանկարել էր «Մառանիկ»-ի հնդկաձավարը։ Ինչպես երևում է, մեկ կգ հնդկաձավարը 13 օր առաջ արժեր 1720 դրամ։
Այսօր՝ մարտի 24-ին արդեն նույն ընկերության նույն քաշով նույն հնդկաձավարն արժե 2170 դրամ։ Այսինք, երկու շաբաթվա ընթացքում այս հնդկաձավարի մեկ կգ-ն թանկացել է 450 դրամով։
Այս օրերին թանկացել են սննդամթերքի գրեթե բոլոր տեսակները, մինչդեռ ոչ նվազագույն աշխատավարձն է բարձրացվում, ոչ թոշակը, ոչ նպաստը։
Դատելով այս իշխանության կարկառուն ներկայացուցչի հայտարարությունից՝ նման գնաճի պարագայում պետք է սովորել ապրել առանց հնդկաձավար, ձեթ, ալյուր, շաքարավազ, կաթնամթերք...
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Արցախի գազամատակարարման դադարեցմանը, ինչի հետևանքով այնտեղ հումանիտար ճգնաժամ է ստեղծվել, հայտարարել էր՝ պետք է սովորել ապրել առանց գազ։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Այս տարի մենք պարենի երկնիշ գնաճ ենք ունենալու, ինչի հիմքերն արդեն կան
- Աշոտ Հարությունյան. Հինգերորդ գարունն է՝ մենք գնում ենք գյուղատնտեսության վերջնական կործանման
- Թադևոս Ավետիսյան. Մոտ ապագայում ունենալու ենք տնտեսական անկում՝ բոլոր սոցիալական հետևանքներով
- Պարենի գները թանկանում են. Գեղամ Գևորգյան
- Ասում են ինֆլյացիան ներմուծված է, ներմուծված չէ, մեր գնաճն ավելի մեծ է. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան