Ալեք Բոլդուինը ողբերգությունից հետո վերադառնում է կինո
Ֆիլմերից մեկի նկարահանման հրապարակում օպերատորի ողբերգական մահից հինգ ամիս անց դերասան Ալեք Բոլդուինը վերադառնում է աշխատանքի։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Բոլդուինը նախատեսում է նկարահանվել իտալական երկու Սուրբ Ծննդյան ֆիլմերում։ Խոսքը «Kid Santa»-ի և «Billie's Magic World»-ի ֆիլմերի մասին է։
Նախագծերին կմասնակցի նաև Ալեք Բոլդուինի եղբայրը՝ դերասան Ուիլյամ Բոլդուինը։
Եղբայրները կաշխատեն ռեժիսոր Ֆրանչեսկո Սինկումանիի հետ։ Սուրբ Ծննդյան ֆիլմերի արտադրությամբ զբաղվելու է Minerva Pictures-ը:
Հիշեցնենք, որ նկարահանման հրապարակում Բոլդուինը կրակել էր ատրճանակից, որում մարտական փամփուշտ էր եղել։ Կրակոցից սպանվել էր 42-ամյա օպերատոր Հալինա Հաթչինսին, վիրավորվել 48-ամյա ռեժիսոր Ջոել Սոուզային։
Հարակից հրապարակումներ`
- Ալեք Բոլդուինը հերքել է նկարահանման հրապարակի վտանգավոր լինելու մասին մեկնաբանությունը
- Դերասան Բոլդուինի մասնակցությամբ միջադեպով հնարավոր է քրեական գործ հարուցվի
- Բոլդուինի կողմից սպանված օպերատորի ծնողները հաշիվ են պահանջել
- Ալեք Բոլդուինը խոսել է օպերատորին պատահաբար սպանելու մասին
- Դերասան Ալեք Բոլդուինը նկարահանումների ժամանակ սպանել է օպերատորին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան