Վեդիում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին մասնակցել է պաշտպանության նախարարը
Կառավարության անդամները, այդ թվում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ու պատգամավորները, մասնակցում են Վեդիի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին։
Վեդի համայնքի ընտրություններում, որը կայանալու է մարտի 27-ին, ՔՊ-ական ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանը գրել է, որ մարտի 23-ին համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել հանդիպում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների, նախընտրական շտաբերի պատասխանատուների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, վարչության անդամ Արսեն Թորոսյանի, նախարար Գնել Սանոսյանի, ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ։
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավորներ Արման Եղոյանին և Վլադիմիր Վարդանյանին, թե ի՞նչ իրավունքով է ուժայինի ղեկավարը ներգրավում քարոզարշավի, քաղաքական գործընթացների մեջ, առավել ևս երբ Զինված ուժերում ամեն շաբաթ զոհեր են լինում։
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ տեղեկություններ չունի, իսկ Արման Եղոյանն ասաց, Հայաստանում նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, այդ թվում նաև պաշտպանության նախարարի պաշտոնը, հետևաբար իրենք նաև զբաղվում են քաղաքականությամբ, կարող են լինել կուսակցության անդամ, կուսակցության վարչության նախագահ, և երկրում մասնակցել քաղաքական գործընթացներին։
«Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, զբաղում է քաղաքականությամբ, հետևաբար մասնակցում է քաղաքական ընտրությունների քարոզարշավներին՝ ներկայացնելով, պաշտպանելով իր կուսակցությունը»,- ասաց Ա.Եղոյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Գարիկ Սարգսյանը Վեդիի ընտրություններից առաջ սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամի է գրել համայնքային բյուջեից
- Ահազանգ. Գարիկ Սարգսյանը սկսել է ակնհայտ անօրինական գործունեություններ իրականացնել
- Բյուջեից 11 մլն դրամ՝ հանուն ՔՊ-ի և Գարիկ Սարգսյանի քմահաճույքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան