Դասական երաժշտության երեկո՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում
Մարտի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա դասական երաժշտության համերգ, որի ընթացքում ելույթ կունենան երաժիշտներ Ալեքսանդր Յակովլևը (դաշնամուր), Քրիստինե Չթչյանը (ջութակ) և Արսեն Զաքարյանը (կլարնետ):
Երեք տաղանդավոր երաժիշտները համերգի ընթացքում հանդիսատեսի համար կկատարեն Յոհաննես Բրամսի, Պաբլո Սարասատեի, Չիպրիան Պորումբեսկուի, Հենրիկ Վենյավսկիի, Պյոտր Չայկովսկու, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։
Մշակումները ջութակի, կլարնետի և դաշնամուրի համար՝ Աշոտ Ճենտերեճյանի։