«Փաշինյանն Արցախը գցել է ռուսների «գրպանը», Ցեղասպանությունը գցել է Հայ դատի սփյուռքահայահայ գաղթօջախների վրա․ Շարմազանով
<Գլուխ էին գովում, Փաշինյանն ասում էր, որ ուղիղ կապ ունեն Ալիևի հետ։ Թող ուղիղ կապն իր կառուցողական գործընկերոջ վրա ազդի։ Թե՞ արդեն բանի տեղ չեն դնում, Արցախը հանձնեցին, Արցախի մեծ մասը թուրքերը վերցրին, արդեն վե՞րջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը:
Նրա գնահատմամբ՝ Արցախում հումանիտար աղետ է և որևէ հույս չունի այս իշխանություններից։
«Զարմանում եմ, որ որևէ մեկն այս իշխանությունների հետ հույս է փայփայում, որ իրենք կարող են որևէ ազգապահպան, կամ Արցախի ինքնորոշման իրավունքի, Արցախի ժողովրդի էլեմենտար անվտանգության խնդիրները լուծել»,- ընդգծեց նա։
Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանը չի շտապում Արցախի գազատարի հետ կապված խնդիրների մասով գնահատական տալու կամ շատ զգուշավոր գնահատականներ է տալիս։
«Ինքը Արցախը գցել է ռուսների «գրպանը», Ցեղասպանությունը գցել է Հայ դատի սփյուռքահայահայ գաղթօջախների վրա և իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը»,- հայտարարեց Շարմազանովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան