2021 թ.-ին Հայաստանի խաղադրույքների ոլորտում տեղի է ունեցել 3 տրիլին 900 մլրդ դրամի շրջանառություն
«2021 թվականին խաղադրույքների ոլորտում տեղի է ունեցել 3 տրիլիոն 900 մլրդ դրամի շրջանառություն, սա մեր երկրի բյուջեն կրկնակիից ավել գերազանցող ցուցանիշ է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Հայտարարելով, որ 2018 թվականից հետևողականորն կրճատել են խաղային ոլորտը՝ փաշինյանն արձանագրեց, որդրան հակառակ, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի ներկայացված տվյալներով նախորդ տարի կրկնակի ավելացել է խաղային ոլորտի շրջանառությունը:
Նա հիշեցրեց, որ գործադիրը արգելել էր հանրային վայրերում խաղային սարքերը, գովազդը, կճատել են բույքմեքերական գրասենակները և հայտարարեց, որ շարունակելու են պայքը խաղամոլության դեմ:
Կառավարության նիստում քննարկվող նախագծերից մեկով հաստատվեց Հայաստանի տարածքից արտահանման ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավերով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը:
Տեղեկացնելով, որ ներմուծման և արտահանման ժամանակ Հայաստանը տարիներ շարունակ բախվում է Վերին Լարսի անցակետի փակ լինելու խնդրին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց. «Դրա համար մենք առաջարկում ենք սուբսիդավորել Փոթի-Պորտ Կավկազ լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը՝ շաբաթական 2 անգամ չվացուցակով, որպեսզի կարողանանք որոշ ժամանակի ընթացքում մեր լոգիստիկ բեռնափոխադրումների էական մասը տեղափոխել երկաթուղային տրանսպորտային ձևի, որը թույլ կտա էապես բարձրացնել Հայաստանի պարենային անվտանգությունը և լոգիստիկ հասանելիությունը: Դա նաև էապես կբարձրացնի Հայաստանի արդյունաբերության մրցունակությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանին, իրապես, ներդնում ենք մեկ պատուհանի սկզբունքը. Ռուստամ Բադասյան
- Մի բան է բարձրացնել 500 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան 550 հազար հոգու թոշակի բարձրացնելը. Փաշինյան
- 4.1 մլրդ դրամ՝ քննիչների, ԱԱԾ-ի և Ոստիկանության աշխատակիցների «ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու համար»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան