Զախարովա. Բելգրադի ռմբակոծության գաղափարախոս Օլբրայթը պատժամիջոցի փոխարեն հուշարձան է ստացել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրել է, որ Բելգրադի ռմբակոծության գաղափարախոսը եղել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը։ Այս մասին գրում է srbin.info կայքը։
«Մադլեն Օլբրայթ, ԱՄՆ պետքարտուղար, Բելգրադի ռմբակոծության գաղափարախոսը։ Նա մահացել է երեկ՝ իր բալկանյան նվաճումների հերթական տարեդարձի նախօրեին», - Թելեգրամում գրել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ սերբերի ռմբակոծությունը միակը չէր նրա ցուցակում։
Զախարովան հիշեցրել է Օլբրայթի 1996թ. հայտարարությունը։ Լրագրողի դիտարկմանը, որ ավելի քան կես միլիոն երեխա է մահացել Իրաքի դեմ պատժամիջոցների հետևանքով, ԱՄՆ նախկին պետքարտուղարն այն ժամանակ ասել էր, որ «նա դա արդարացված է համարում»։
«Ի՞նչ պատժամիջոցների տակ էր Մադլեն Օլբրայթը։ Ոչ մի։ Միայն Կոսովոյում նրա հուշարձան են կանգնեցրել սերբերի սպանությունների համար։ Բացման արարողությանը մասնակցել է Կոսովոյի «նախագահ» Հաշիմ Թաչին։ «Կոսովոյի ազատագրական բանակի» նույն նախկին դաշտային հրամանատարը, ով զբաղվում էր մարդու օրգանների առևտրով։ Ամերիկացիների կողմից սպանված սերբերի օրգանների։
Հասկանալու համար, թե այս աշխարհում ում ենք մենք դիմակայում»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Մադլեն Օլբրայթը եղել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում 1997-2001 թթ.։ Նա մահացել է երեկ 85 տարեկանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան