Մարտին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրճատվել է գրեթե 30 %-ով. Վահան Քերոբյան
«Մարտին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրճատվել է գրեթե 30%-ով, և դա մտահոգիչ է»,- կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ այլ ուղղություններով աճ կա, որը փետրվարին կազմել է 27-28%։
Վահան Քերոբյանը վստահեցրեց, որ աշխատում են արտահանողների հետ, որպեսզի նրանք նոր գների պայմաններում արագ պայմանագրեր վերակնքեն:
Ըստ նախարարի՝ ռուսական շուկայում ապրանքների պակասի պայմաններում Հայաստանից արտահանումը կտրուկ կաճի։
Անդրադառնալով գազի գինը ռուբլով ֆիքսելու հավանականության մասին տեղեկատվությանը՝ Քերոբյանն ասաց, որ այն մեծ հաջողություն կլինի։
Նրա խոսքով՝ դա կստեղծի կանխատեսելիություն արտահանողների համար, որոնք այժմ որոշ կասկածներ ունեն՝ կապված ռուբլու հետագա փոխարժեքի հետ։
Նախարարը հայտնեց, որ գազի գնագոյացումը և վճարման արժույթի մասով էական տարբերություն կա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում