Արցախից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ կվարի Վիտալի Բալասանյանը. Տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները:
«ԱՀ Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն:
Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:
Միևնույն ժամանակ հորդորում ենք հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից»,- հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը. Փաշինյան
- Freedom House-ն Ադրբեջանից պահանջում է վերականգնել Արցախի գազամատակարարումը
- Արդեն պարզ չէ դրան ինչպես անվանել, վթար չի, ըստ երևույթին, վնասված կամ փակված. Միրզոյանը՝ Արցախում գազի դադարեցման մասին
- Արցախն առանց գազի
- ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է գազատարի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներին․ Թագուհի Թովմասյան
- Արցախում վնասված գազատարը նորոգված է, բայց գազ չի լինի
- Զախարովա. Մենք տեղյակ ենք Արցախում գազատարի վթարի հետ կապված ծանր հումանիտար իրավիճակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան