Խրամորթում ու մյուս գյուղերում մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել.
«Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի այսօրվա ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է։
Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ շաբաթներ տևող Խրամորթի ու մյուս գյուղերի խաղաղ բնակչության թիրախավորումը չտվեց իր ցանկալի արդյունքը՝ մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի։
Ամոթալի փաստ է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ իսկ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները, դրժվում են իր իսկ կողմից ստանձնած իրավական պարտավորությունների ներքո դրված ստորագրությունները։
Արցախում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու վերաբերյալ միջազգային հանրության «անհարմար» լռությունն առայժմ չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։ Իսկ մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում։
Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ անում մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան այս քաղաքականությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Շոյգուն հավաստիացրել է՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր Ասկերանի շրջանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ
- Ադրբեջանը գրեթե ամեն օր զարգացնում է իր զինանոցը և հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները. Արցախի ՄԻՊ
- Ակնկալում ենք՝ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր. ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանական ԶՈւ շարժն այս պահի դրությամբ կասեցված է, սակայն դեռևս չի վերադարձել ելման դիրքեր. Արցախի Տեղեկատվական շտաբ
- Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում․ Արման Թաթոյան
- ԱՀ ԱԱԾ-ն քրեական գործեր է հարուցել ՀՀ-Արցախ գազատարի պայթեցման և գազամատակարարման խափանման դեպքերի առթիվ
- Իրավիճակն առանց այն էլ լարված է և բարդ, այն չպետք է խորացվի երկու կողմերի գործողություններով․ Զախարովա
- «Փաշինյանն Արցախը գցել է ռուսների «գրպանը», Ցեղասպանությունը գցել է Հայ դատի սփյուռքահայահայ գաղթօջախների վրա․ Շարմազանով
- Արցախի ԱԽ-ն հերքում է՝ Վիտալի Բալասանյանը չի լիազորվել բանակցել
- Արցախից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ կվարի Վիտալի Բալասանյանը. Տեղեկատվական շտաբ
- Կուտակված հարցերի չլուծումը կարող է բերել Արցախի մեծ ծավալի հայաթափմանը կամ նոր պատերազմի. Աբրահամյան
- Խրամորթից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները. Ասկերանի շրջանի վարչակազմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան